Վատ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են Մոսկվա-Երևան չվերթերը
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղություններով թռիչքներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են: Հետաձգվել է Մոսկվայից Երևան ժամանող 4 թռիչք: Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղարկվել է շուրջ 29 ավիաչվերթ։
«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն են: