Տարվա ամենաեկամտաբեր դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է
Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ըստ Forbes ամսագրի, ճանաչվել է 2016թ.-ի ամենաեկամտաբեր դերասանին: Այս մասին գրում է The Guardian-ը:
Գեղեցկուհի շիկահերը հայտնվել է առաջին հորիզոնականում, քանի որ նրա մասնակցությամբ ֆիլմերն համաշխարհային կինովարձույթում ապահովել են ընդհանուր առմամբ 1.2 մլրդ դոլարի եկամուտ:
Նշվում է, որ Յոհանսոնին վարկանշային աղյուսակում հաջորդում են Քրիս Էվանսն ու Ռոբերտ Դաունի կրտսերը՝ յուրաքանչյուրը 1.15 մլրդ դոլար ցուցանիշով:
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարգո Ռոբին, ում հաջորդում են Էմի Ադամսը, Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Ռայան Ռեյնոլդսը, Ֆելիսիթի Ջոնսն ու Ուիլ Սմիթը: