Ջորջ Բուշի օգնականը Թրամփի օգնականների շարքում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրել է Թոմաս Բոսսերտին, ով նախկինում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի օգնականն է եղել: Նա եղել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը: Այս մասին գրում է New York Times- ը:
Բոսսերտը կօգնի նախագահին հակաահաբեկչական խնդիրների կարգավորման հարցերում, ինչպես նաև կիբեռանվտանգության խնդիրների կարգավորման հարցերում:
Ինչպես հաղորդվում է, այս ընտրությունը պատահական չէ: Այն ցույց է տալիս նորընտիր նախագահի լուրջ մտահոգությունը հակաահաբեկչության, մարդկանց անվտանգության հարցում: