Թրամփը նշել է Քլինթոնի պարտության մեջ Օբամայի դերի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ նույնիսկ գործող նախագահ Բարաք Օբամայի անձնական ներկայությունը Թրամփի մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի քարոզարշավի միջոցառումներին վերջինիս համար չապահովեց հաղթանակ: Այս մասին Թրամփը գրել է «Twitter»-ում:
«Նախագահ Օբաման ուղղակիորեն ներգրավված էր Քլինթոնի քարոզարշավի մեջ կարևոր նահանգներում, սակայն անարդյունք: Ընտրողները ցանկանում էին Ամերիկան կրկին հզոր տեսնել (անգլ.` «Make America great again»` Թրամփի նախընտրական կարգախոսը)», - գրել է Թրամփը: