ԱՄՆ-ն անեթեթ ու անհիմն է համարում Էրդողանի մեղադրանքը
Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին` մասնավորապես «Իսլամական պետությանը»: Նախագահը նաև նշել էր, որ այս ամենը ապացուցող լուսանկար և տեսանյութ կա:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն «անհեթեթ» է համարել Էրդողանի հայտարարությունը, որ Թուրքիան ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու վերաբերյալ ապացույցներ ունի: Այս մասին գրում է Reuters-ը։
«Դա անհիմն մեղադրանք է»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ: