Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: