Անկարան կասկածի տակ է առել թուրք զինծառայողներին ողջակիզելը ներկայացնող տեսանյութի իսկությունը
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իբրև թե թուրք զինծառայողներին ողջակիզելը ներկայացնող տեսանյութի իսկության վերաբերյալ թուրքական ղեկավարությունը որևէ հաստատում չունի։ Այս մասին հայտնում է Interfax.ru-ն։
«Մենք մեր զինված ուժերից կամ Պաշտպանույթան նախարարությունից չունենք հստակ տեղեկություն, որը կհաստատեր տեսանյութի կադրերը»,- ասել է Քուրթուլմուշը։
Փոխվարչապետի խոսքով՝ «եթե հայտնվի հաստատող տեղեկություն, ապա այն կհրապարակվի»։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյաները համացանցում տեսանյութ էին հրապարակել, որում, ինչպես ահաբեկիչներն էին ասում, այրում են Սիրիայում գերի ընկած երկու թուրք զինծառայողի։