Օբաման Ճապոնիայի վարչապետի այցը Պերլ Հարբոր «պատմական ժեստ» է անվանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Պերլ Հարբոր կատարած այցը «պատմական ժեստ» է անվանել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ամերկյան նախագահը նշել է, ոև Պերլ Հարբորում Աբեի գտնվելը այն բանի հիշողությունն է, թե ինչ կարող է պատահել ազգերի և մարդկանց միջև։ Նրա խոսքերով՝ դա ցույց է տալիս, որ պատերազմներն ավարտվում են, և թշնամիներն՝ ընկերներ դառնում։
Նույնպես ամերիկացի առաջնորդն ավելացրեց, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հարաբերությունները անկյունաքար են դարձել ամբողջ մոլորակի համար։ Օբաման պարզաբանել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դեռ երբեք այսքան ամուր չեն եղել։