«Օսկար»-ի 1-ին մրցանակաբաշխությունը տևել է 15 րոպե
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղինակավոր Օսկարի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929 թ. մայիսի 16-ին Լոս Անջելեսի Հոլիվուդյան «Ռուզվելտ օթելում»։
Այն ժամանակ մրցանակները դեռևս «Օսկար» անվանումով չէին ներկայացված, նրանք ստանում էին այսպես կոչված «Շնորհավորական արձագանքներ» (անգլերեն՝ «Honorable Mention»)։ Արարողությունը տևել է 15 րոպե, որին ներկա էին 250 հոգի։
Տոմսը արժեցել է 5 դոլար։
Արարողությունը վարել է այն ժամանակների ամենաճանաչված ամերիկյան դերասաններից մեկը՝ Դուգլաս Ֆերբենքսը։