Ո՞վ է ավելի հաճախ ստում` կինը, թե տղամարդը
Երբ կինը ստում է, նա դա անում է իրավիճակն ավելի չբարդացնելու համար: Տղամարդը, հակառակը, ստում է գիտակցաբար:
Ըստ վիճակագրության` ուժեղ սեռը 3 անգամ ավելի հաճախ է ստում, քան գեղեցիկ սեռը: Գիտնականները դա պատճառաբանում են ոչ միայն տարբեր սոցիալական կարգավիճակներով, այլ նաև ԴՆԹ-ով:
Ֆրեյդը կնոջ հոգեբանությունն անվանել է մութ մայրցամաք: Կանանց գործողություններն ավելին են ասում իր մասին, քան խոսքերը, և կանայք ավելի հաճախ ոչ թե ստում են, այլ թաքցնում գրեթե ամեն ինչ:
Կանացի գլխավոր սուտը սկսում է այսպես. «Ես երբեք…». Ես երբեք չեմ ուտում գիշերը, երբեք չեմ ուշանում, երբեք չեմ ստում…
Տղամարդկանց գլխավոր սուտը հետևյալն է. «Ես զբաղված եմ», «Կզանգահարեմ»:
Որոշ հետազոտողների պնդմամբ` սուտը մարդկության էվոլյուցիայի փուլերից մեկն է: Բայց թե ե՞րբ են մարդիկ սկսել ստել, ո՞վ է առաջինը ստել, կամ կգա ժամանակ, երբ սուտը կվերանա ոչ ոքի հայտնի չէ: