Ստամբուլում սկսվել է պետական հեղաշրջման փորձի գործով առաջին խոշոր դատավարությունը
Ստամբուլի դատարանում դեկտեմբերի 27-ին սկսվել է առաջին խոշոր դատավարությունը 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի գործով։ Այս մասին գրում է Dw.com-ը:
Ամբաստանյալների նստարանին ոստիկանության 29 սպաներ են, որոնց մեծ մասը մեղադրվում է ապստամբներին դիմադրելու հրամանին չենթարկվելու մեջ։ Բացի դրանից, նրանց մեղադրում են մյուս ոստիկաններին ու հասարակ քաղաքացիներին ՝ ապստամբությանը չդիմադրելու կոչ անելու մեջ:
Ամբաստանյալների մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ մնացյալին՝ 8-15 տարվա ազատազրկում։
Նշվում է, որ դատարանի հարակից տարածքում ուժեղ հսկողություն է սահմանված, իսկ լրագրողներին արգելվում է ֆոտոխցիկներով մտնել դատական նիստերի դահլիճ: