Մենք երբեք չենք համագործակցի ԱՄՆ-հետ. Իրանի կոշտ պատասխանն ԱՄՆ-ին
Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը երբեք իր գործողությունները Սիրիայում չի կոորդինացրել ԱՄՆ-ի հետ և չի կոորդինացնի երբեք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RT-ին:
«Մենք երբեք չենք համագործակցի ԱՄՆ-ի հետ ո՛չ Սիրիայի, ո՛չ էլ՝ այլ հարցերում: ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ոչ միայն չեն պայքարում Սիրայում ահաբեկչության դեմ, այլ հետապնդում են սեփական շահերը:Գուցե կոալիցիոն ուժերը ցանկանում էին ամեն կերպ կանգնեցնել ահաբեկիչներին, բայց ոչ ոչնչացնել»,-ասել է նախարարը:
Ըստ պաշտպանության նախարարի՝ Սիրիայում իրավիճակի դրական միտում կտկատվի միայն այն ժամանակ, երբ Մոսկվային հաջողվի կոորդինացնել գործողությունները Թուրքիայի հետ: