Պաշտոնական Անկարան չի հավատում՝ «ԻՊ»-ի կողմից թուրք զինվորներին ողջակիզելու տեսանյութի իսկությանը
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը ԶԼՄ-ներին կոչ է արել սթափ լինեն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տարածած տեսանյութերի հարցում, քանի որ ըստ նրա՝ դրանք երբեմն մանիպուլյացիոն բնույթ են կրում և գուցե չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Փոխվարչապետն օրինակ է բերել օրեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տարածված տեսանյութը, որտեղ երևում է, որ «ԻՊ»-ի զինյալները ողջակիզում են թուրք զինվորներին:
«Մենք ստույգ ինֆորմացիա չունենք մեր զինծառայողների մասին, բացի դա, Թուրքիայի ՊՆ-ն չի հաստատել ողջակիզման մասին տեղեկատվությունը»,-ասել է նա: