Նորաձևության տարվա լավագույն տեսանյութերն ըստ «Dazed» ամսագրի
«Dazed» ամսագիրը հայտարարել է նորաձևության՝ 2016 թվականի լավագույն տեսանյութերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ցանկը գլխավորում է «Calvin Klein»-ի նոր գովազդային արշավի շրջանակներում երաժիշտ Ֆրենկ Օուշենի հետ համատեղ նկաահանված հոլովակը:
Ցանկում տեղ է գտել նաև Սփայք Ջոնզի աշխատանքը, որը արվել է ֆրանսիական «Kenzo» նորաձևության տան համար:
Ամսագիրը նշել է նաև «Marc Jakobs»-ի տեսանյութը, որում նկարահանվել են Քենդալ Ջենները, Քորթնի Լավը, Մերիլին Մենսոնը և այլք: