Թրամփը սպառնացել է ՄԱԿ-ին
Twitter- ի իր միկրոբլոգում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը իր ներկայիս տեսքով չի կարող իրականացնել լուրջ աշխատանքներ, այն կորցրել է իր ողջ ներուժը: Ըստ Թրամփի` այն արզապես դարձել է ակումբ, որտեղ մարդիկ կարող են զրուցել և լավ ժամանակ անցկացնել:
ԱՄՆ նորընտիր նախագահը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ին: Մասնավորապես, Թրամփը սպառնացել է, որ այն բանից հետո, երբ իր երդման արարողությունը տեղի ունենա, պետք է որակական փոփոխություններ կատարվեն:
Սակայն Սպիտակ տան ապագա ղեկավարը փոփոխությունների մասին չմանրամասնեց: Այս մասին հաղորդում է Вести-ն: