Ջորջ Մայքլի ունեցվածքը 105 միլիոն ֆունտ ստերլինգ են գնահատել
Օրերս կյանքից հեռացած բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլի ունեցվածքը գնահատվում է մինչև 105 միլիոն ֆունտ ստերլինգ: Ենթադրվում է, որ ունեցվածքի մի մասը բաժին կդառնա իր սանիկներին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Մայքլը երասան Մարտին Քեմփի երկու երեխաների և իր զարմիկ Անդրոսի երկու երեխաների կնքահայրն էր:
Նույնպես չի բացառվում, որ ինչ-որ գումար կստանա նաև «Spice Girls» խմբի նախկին անդամ Ջերրի Հոլլուինի դուստրը, չնայած նրան, որ աղջկա կնքահայրը անձամբ Մայքլը չի եղել, այլ երգչի նախկինզուգընկեր Քեննի Գոսսը:
Բացի դա, սպասվում է, որ ժառանգների թվում կլինեն նաև երգչի երկու քույրերն ու վերջին զուգընկեր Ֆադի Ֆավազը: