«Sony Music»-ը Բրիթնի Սփիրսից ներողություն է խնդրել
«Sony Music» ընկերությունը ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսից ներողություն է խնդրել թվիթերում վերջինիս կեղծված մահվան հետ կապված հրապարակման համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Sony Music Global»-ի կոտրված կայքը հայտարարել է Սփիրսի «մահվան» մասին: Որոշ ժամանակ անց հրապարակումը հեռացվել էր:
Ինչպես հայտնել են «Sony Music» ընկերությունից՝ իրենք ներողություն են խնդրել երգչուհուց և նրա երկրպագուներից: Երգչուհին դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել դեպքը, բայց իր մենեջերը հայտնել է, որ Սփիրսի հետ ամեն ինչ կարգին է: