Միշել Օբաման ճանաչվել է տարվա ամենաոճային կին (լուսանկար)
2016թ.-ի վերջում ԶԼՄ-ներն ամփոփում են տարին` նշելով տարվա ընթացքում առավելապես աչքի ընկածներին: Ըստ The Guardian-ի տարվա ամենաոճային կին է ճանաչվել Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Այս մասին գրում է Starslife.r-ն:
Այս տարվա ընթացքում Ամերիկայի առաջին տիկինը ցուցադրել է իր նուրբ ճաշակն ու զգեստները շատ բծախնդրորեն ընտրելու կարողությունը` երբեք թույլ տալով, որ խամրի իր անհատականությունը:
Ցանկում է հայտնվել նաև դերասանուհի Շենոն Պյորսերը` «Շատ տարօրինակ գործեր» սերիալի աստղը, որը ներկայացնում է 80-ականների նորաձևությունը, ինչպես նաև ամերիկյան նկարիչ Ջորջիա Օ'Քիֆֆը, ով մահացել է 1986 թ.-ին: Սակայն այս տարի Լոնդոնում հաջողությամբ անցկացվել է նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: