Ռայան Ռեյնոլդսը երազում է յոթ աղջիներ ունենալ
Շատ տղամարդիկ են երազում շատ երեխաներ ունենալու մասին: Այդպիսի երազանք ունի նաև դերասան Ռայան Ռեյնոլդսը: Այս մասին հայտնում է Starslife-ը:
Այս տարվա սեպտեմբերին դերասանը երկրորդ անգամ դարձավ հայր: Նա դեմ չէ շատ երեխաներ ունենալուն, հատկապես աղջիկներ: Ավելին, դերասանը հայտնում է, որ ամբողջ կյանքում երազել է աղջիկներ ունենալու մասին, քանի որ նա միայն եղբայրներ ունի և հինգ եղբայրներով միշտ երազել են փոքրիկ քույրիկի մասին:
«Եթե ես նույնիսկ յոթ աղջիկ ունանայի, դա պարզապես հիասքանչ կլիներ:Ես չեմ ուզում, որ իմ տունը մարտի դաշտի վերածվի, որտեղ միայն զինվորներ կան: Աղջիկների հետ հանգիստ է»,- անկեղծանում է դերասանը: 2012 թվականին դերասանը ամուսնացել էր Բլեյկ Լայվլիի հետ: Կնոջ հետ ամուսնացել էր ծանոթությունից տասնմեկ ամիս անց:
2014 թվականին Բլեյկը ամուսնուն դուստր պարգևեց: 2016 թվականին զույգը ևս մեկ դուստր ունեցավ: Նոյեմբերի 3-ին դերասանը հայտարարել էր, որ երկրորդ դուստրն է ծնվել: Նա երջանիկ է, որ իր կյանքում կան դուստրերը` Ջեյմսը և Այնեզը: