Օբաման ինձ ոչ մի դեպքում չէր հաղթի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Օբամայի այն հայտարարությունը, թե վերջինս հաղթանակ կտաներ, եթե 2016 թվականի նախագահական ընտրություններին կրկին առաջադրեր իր թեկնածությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Նախագահ Օբաման ասել է, որ իր կարծիքով ինքը կհաղթեր ինձ։ Նա պետք է այդպես ասեր, բայց ես ասում եմ` ոչ մի դեպքում»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Նորընտիր նախագահի կարծիքով` Հիլարի Քլինթոնի պարտության գլխավոր պատճառներն են առողջապահության համակարգի ռեֆորմները, աշխատատեղերի կրճատումն ու «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարը։
Բարաք Օբաման դեկտմեբրի 26-ին հայտնել էր, որ եթե վերջինս Դեմոկրատական կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրվեր նախագահական ընտրություններին, ապա հաղթանակ կտաներ հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։