Թուրքիայում սրճարանի մենեջերը ձերբակալվել է Էրդողանին «վիրավորելու» համար
Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար սրճարանի մենեջերը ձերբակալվել է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ սրճարանը գտնվում է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գրասենյակի շենքում:
Մենեջերին մատնել է ոստիկանության սպան, ում հետ նա մեկ տարի առաջ վիճել է:
«Վկայի» խոսքով՝ մենեջերը հայհոյել է Էրդողանին և հայտարարել է, որ կհրաժարվի նրան թեյ մատուցել, իսկ դատարանը որոշել է «հանցագործին» կալանավորել, քանի որ որոշել է, որ եթե նրան գրավով ազատի, ապա նա վկայի վրա ճնշում կգործադրի: