Մոուրինյոն հակասական և բարդ կերպար է
Ժոզե Մոուրինյոն հակասական բարդ կերպար է, շատերի կողմից չսիրված: Սակայն, իմ կարծիքով` Մոուրինյոն համաշխարհային մասշտաբով այն եզակի լավագույն մասնագետներից է, որ դժվարություններ դնելով ֆուտբոլիստի առջև կարողանում է այսպես ասած քամել նրան և ստիպել լիովին նվիրվել և բացվել:
Մոուրինյոն, ըստ երևույթին, նաև հրաշալի հոգեբան է: Նա Հենոյին միանգամից տեղ չտվեց մեկնարկային կազմում: Այլ ստիպեց վաստակել այդ տեղը: Դրանով իսկ Մոուրինյոն հիմա Հենոյին ավելի լավը դարձրեց:
Մոուրինյոյի գլխավորությամբ Հենոն «Մանչեսթեր»-ի համար որոշ ժամանակ անց կարող է ունենալ այն նշանակությունը ինչ ուներ Ֆրենկ Լեմպարդը Չելսիի համար:
Հ.Գ. Շատերը Մոուրինյոյի հետ աշխատանքին չեն դիմանում: Ի պատիվ մեր Հենոյի՝ նա կարողացավ անցնել պորտուգալացի մարզչի քննությունը:
Դավիթ Ֆիդանյան. ֆեյսբուք: