Ինչո՞վ է մտադիր զբաղվել Օբաման՝ նախագահությունից հետո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն որոշել է, թե ինչով է զբաղվելու, երբ վայր կդնի նախագահի տիտղոսը: Վերջինս մտադիր է գիրք գրել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով CNN-ին և նախագահի՝ ամերիկացի լրագրողներին տված հարցազրույցին:
«Ինձ հարկավոր է որոշ ժամանակ հանգստության մեջ մնալ: Ես նկատի չունեմ քաղաքականությունը, այլ՝ ներքին հանգստությունը: Ինձ անհրաժեշտ է գտնել ներդաշնակություն՝ իմ ներսում, վերլուծել ամեն ինչ և անել կարևոր բան»,-ասել է Օբաման:
Վերջինս նաև հայտնել է, որ մտադիր է ապրել Վաշինգտոնում: