ԱԳ նախարարը թռի-վռի մի ճպուռ այստեղ-այնտեղ է գնում, բայց արդյունքը չի երևում
Այսօր' հունիսի 6-ին, «Մարքսիստական կուսակցության» նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի կենսաբանական գոյությունը: Իշխանություններին չի հետաքրքրում' չորրորդ նախագահին ինչ բեռ են թողնելու: Նրա խոսքով' Արցախյան հարցի դիվանագիտությունը տանուլ է տրված: ԱԳ նախարարը թռի-վռի մի ճպուռ այստեղ-այնտեղ է գնում, բայց արդյունքը չի երևում: Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից և իր տեղը զիջի Արցախին: «Երկրորդ քայլով Արցախը կորոշի՝ ինքը մտնում է ՌԴ-ի կազմի մեջ: Երրորդ ոչ թե մենք ենք գաղթում ՌԴ-ը, այլ ՌԴ-ն է գալիս մեզ մոտ»,- ասաց Դ. Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանի խոսքով' ինքը քրեական խրոնիկայով չի զբաղվում: Ըստ նրա' պետական ապարատը պետք է մաքրել քրեական տարրերից, իսկ քաղաքական թափթփուկներից պետք է ազատվել: