Ինչ են քննարկել Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում կրակի դադարեցման հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
ՌԴ ԱԳՆ-ն զրույցի մասին համապատասխան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված մտքերի փոխանակում է կատարվել, ինչպես նաև կրկին քննարկվել են կրակի դադարեցման հետ կապված մի շարք քայլեր և ուղիներ, որոնք, իհարկե, համապատասխանում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը»:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նաև իր ցավակցություններն է հայտնել կործանված «Ту-154»-ի զոհերի հարազատներին և ՌԴ իշխանություններին: