Ռուս դեսպանին սպանած անձը փորձում էր Էրդողանի թիկնապահը դառնալ
Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլյութ Մերտ Ալթնթաշը հաջողությամբ հանձնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահ դառնալու աշխատանքի տեղավորման համար քննությունը, սակայն նա չէր ընդունվել: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Hurriyet»-ին:
«Նրան՝ Ալթնթաշն ու ընկերը քննություն են տվել Անկարայում, որպեսզի դառնան նախագահի թիկնապահները: Սակայն նրանք աշխատել են ոստիկանությունում մեկ տարուց էլ քիչ, դրա համար չընդունվեցին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշվում է, որ իրենց ընտանիքը չէր տարբերվում կրոնով, սակայն ոստիկանական դպրոցում ուսուցման ընթացքում Ալթնթաշը օրական հինգ անգամ աղոթում էր:
«Ասում են, որ մենք նրան ճիշտ ձևով չենք դաստիրարակել, սակայն դա այդպես չէ: Նա արաբերեն չգիտեր»,- պատմել է հանցագործի քույրը: