5 սմ-ից բարձր կրունկները վնասում են առողջությունը
Այն կանաք, ովքեր մշտապես հագնում են բարձրակրունկ կոշիկներ, չեն պատկերացնում, որ դա կարող է վնաս հասցնել առողջությանը: Կանանց մեծ մասի ոտքերը սկսում են ցավել' հագնելուց 10 րոպե հետո: Կանանց մեծ մասը հատուկ գեղեցկության և մոդայի համար է հագնում բարձրակրունկ կոշիկներ, իսկ մեծ մասն էլ կրում են մեծ կամ փոքր համարի կոշիկներ, որն ավելի վնասակար է: Դա ըստ մասնագետների' կարող է հանգեցնել նաև վնասվածքների: Բժիշկները վնասակար են համարում այն կոշիկները, որոնք ունեն 5 սմ-ից բարձր կրունկներ: