Մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը
Դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին և երգչուհի Մայա Մարգարյանի մայր, դերասանուհի Ժենյա Մկրտումյանը մահացել է:
Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր, ծնվել էր 1948 թվականին: Խաղացել է մի քանի դերերում, սակայն մեծ հայտնիություն է ձեռք բերել 2011 թվականին «Կարգին սերիալ»-ում նկարահանվելով:
Ժենյա Մկրտումյանն ավարտել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, 1972 թվականին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան, Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի է։
Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում։