Բասկովի հարսնացուն վախենում է, որ իր հեքիաթը մի օր կավարտվի
Նիկոլայ Բասկովն ու Սոֆի Կոլչևան հանդիպում են արդեն մի քանի տարի: Այս գեղեցիկ զույգի երկրպագուները անհամբեր սպասում էին նրանց ամուսնությանը: Սակայն, հարսնացուն անսպասելի հայտարարում է, որ չի ցանկանում ամուսնանալ:
Ապա պարզաբանում է, որ չի ցանկանում գրանցել ամուսնությունը պաշտոնապես: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Նիկոլայ Բասկովը փորձում է հասկանալ հարսնացուի մտավախությունները: Ըստ երգչի` հարսնացուն վախենում է, որ այս հեքիաթը մի օր կավարտվի: Բասկովը անընդհատ բարձրաձայնում է իր երազանքի մասին` ունենալ երեխաներ, սակայն Սոֆին դեռ չի շտապում: