«Ту-154»-ում կարող էր լինել և Տոտո Կուտունյոն
Իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն հայտնել է, որ Ալեքսանդրովի երգի և պարի համույթը իրեն էլ էր հրավիրել Սիրիա, սակայն նա այդպես էլ չի կարողացել թռչել նրանց հետ հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով: Այս մասին հաղորդում է Rambler-ը:
Երգիչը խորապես ցավում է կատարվածի համար և նշում երգչախմբի երախտիքի մասին:
«Ես ցնցված եմ այս ողբերգությունից, քանի որ մեկ ամիս առաջ նրանք իմ մենեջերի միջոցով ինձ հրավիրել էին Սիրիա, պարզապես դեկտեմբերի 29-ին չէի կարող միանալ նրանց: Բայց մենք միասին այլ ծրագրեր էլ ունեինք: Չգիտեմ, միգուցե ճակատագիրն էր որոշել, որ չգնամ», - ասել է Կուտունյոն:
Նա նշել է, որ անսամբլի հետ ելույթներ ունեցել է և շատ էր սիրում այդ արտիստներին: «Ցավակցում եմ նրանց ընտանիքների, նրանք հրաշալի մարդիկ են», - ասել է երգիչը: