Անջելինա Ջոլիի «սև ցուցակում» առկա է Լեդի Գագայի անունը
Կան նոր փաստեր Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության վերաբերյալ: Նախկին ամուսինների բարեկամներից մեկը հայտնել է, որ Ջոլին չափազանց խանդոտ է և արդեն վաղուց ամուսնու համար սահմանափակել էր այն կանանց հետ շփվել, որոնց ինքը կասկածում է:
Ջոլիի «Սև ցուցակում» են հայտնվել դերասանուհիներ, երգչուհիներ: Ահա մի քանիսի անունները` Թեյլոր Շոլինգ, Լեդի Գագա, նույնիսկ, Սառա Պալսոն, ով վաղուց էր հայտարարել միասեռական լինելու փաստի մասին: Այս ցուցակում հայտնված կանայք տեղյակ են Ջոլիի արգելքի մասին:
Ջոլիի և Փիթի ամուսնալուծության մասին լուրը հայտնի էր սեպտեմբերից: Նախկին ամուսինները իրար հետ ապրել էին ապրել էին 12 տարի, վերջին երկու տարին պաշտոնապես էին գրանցել ամուսնությունը: Ամուսնալուծության գլխավոր պատճառը «անհաշտ անտարբերությունն էր»: Այժմ Ջոլին ազատել է նախկին ամուսնուն այդ «սև ցուցակից»: