Թրամփը մտադիր է չեղարկել Օբամայի հրամանները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է չեղյալ հայտարարել գործող նախագահ Բարաք Օբամայի հրամանների մեծ մասը:
Այս մասին հայտնել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը:
Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ դրա համար կպահանջվի բարձր որակավորմամբ իրավաբանների կողմից տարվելիք մեծ աշխատանք:
«Նրա թողած ժառանգությունը նման է փչովի տիկնիկի, որից հետզհետե դուրս է գալսի օդը»,-ասել է Թրամփի համախոհը: