Թրամփն իր ընտանիքի հետ Սուրբ Ծնունդին եկեղեցի է այցելել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 24-ի երեկոյան այցելել է Փալմ-Բիչի Եպիսկոպոսական եկեղեցի: Այդ մասին հաղորդում է The Hill.
Նա ժամանալ է իր կնոջ` Մելանիայի հետ ծառայության Սուրբ ծննդյան նախօրեին Bethesda-by-the-Sea եկեղեցում:
Հաղորդվում է, որ այդ տաճարում են Դոնալդն ու Մելանիան պսակադրվել 2005 թվականին: Ավելի վաղ Թրամփն իր ընտանիքի հետ այցելել էր այս եկեղեցին Սուրբ Ծննդյան նախօրեին և Զատիկին անցյալ տարի:
Թրամփը անցկացնելու է ամանորյա տոները Փալմ-Բիչում: