Անկարան և Մոսկվան կատարեցին իրենց խոստումը Սիրիայի հարցում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են իրենց պարտավորությունները Սիրիայի հետ կապված: Այդ մասին հաղորդում է Անադոլու-ն:
Անթալիայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը կատարել է Սիրիայում զինադադար հաստատելու և երկրին մարդասիրական օգնություն հասցնելու մասին հավատարմագիրը:
«Թուրքիան ևս կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Թուրքիան և Ռուսաստանը վստահել են միմյանց այդ ռազմավարական հարցերը: Մեր երկրները հասկացել են, որ կարող են վստահել միմյանց», - ասել է Չավուշօղլուն:
Նախարարը նշել է, որ Անկարան «ոչ հետաքրքրություն» չի հետապնդում Սիրիայում և «ամեն ինչ անում է հանուն մարդկության»: