Քաղցը մեծացնում է աշխատունակությունը
Կալիֆորնիայում գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում հայտնաբերել են, որ սովը մարդու աշխատունակության վրա դրական ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում է «Петербургский дневник»-ը։
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրություններին մասնակցել է տեղական ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող 1500 մարդ։
Կամավորներին խնդրել են 36 ժամ սնունդ չօգտագործել՝ երկուշաբթի երեկոյից սկսած մինչև չորեքշաբթի առավոտ։ Պարզվել է, որ երեքշաբթի օրը մասնակիցները մյուս օրերի հետ համեմատած չտեսնված կրեատիվություն և աշխատունակություն են ցուցաբերել։
Նման արդյունքը բացատրել են նրանով, որ սովի ժամանակ օրգանիզմը էներգիա է ստանում «պահոցներից», ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ աշխատել։