Օբաման և իր վարչակազմը ամբողջ աշխարհում գարշանք են առաջացնում. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբամայի և նրա թիմի կառավարած ութ տարիները առաջացրել գարշանք ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ, որ այդ մարդն ու նրա թիմը, իհարկե, մարդ հետ միասին մենք ի նկատի ունենք նրա թիմը, միջազգային ասպարեզում վատ է անդրադարձել բոլորի համար: Ինձ թվում է, որ այս ութ տարիների կառավարությունը իրենց բացառիկության դրոշի ներքո ամբողջ աշխարհում գարշանք են առաջացրել», - ասել է նա:
Զախարովան նաև «բարոյական տեսանկյունից հանցագործություն» է անվանել այն, որ Օբամայի վարչակազմը ցույց է տվել, թե «ուժեղը անսահմանափակ իրավունք ունի անել ամեն բան` չարություն սերմանելու համար»: