Ես Սիրիա եմ մեկնել նույն «Տու-154»-ով և եթե պետք լինի, կրկին կմեկնեմ. Գրիգորի Լեպս
Գրիգորի Լեպսը Life.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ խորապես ցնցված է Սոչիում երկնքում տեղի ունեցած ողբերգությամբ: Վերջինս վրա միջադեպը խորն ազդեցություն է ունեցել հատկապես այն պատճառով, որ այս ամռանը Սիրիայում` Հմեյմիմի ավիաբազայում ռուս ռազմականների համար համերգ է տվել:
«Բառեր չունեմ նկարագրելու համար բոլորս ցնցած վիշտը: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մահացել են ինքնաթիռի վթարի հետևանքով, կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, նրանք իրական հերոսներ են: Մեկնել Սիրիա ամանորյա տոների նախօրեին, թողնելով անձնական գործերն ու ծրագրերը ... Հավերժ հիշատակ այս մարդկանց` անձնակազմին, բժշկներին և արվեստագետներին, որոնք հավատարիմ են եղել իրենց հայրենիքին:
Ես Սիրիա եմ մեկնել նույն «Տու-154»-ով, երբեք չեմ մոռանա այդ ճամփորդությունը, ուրախությունը մեր զինվորների աչքերում, որոնք շատ էր պետք բարոյական աջակցություն: Եթե ասել, որ պետք է վաղը կրկին մեկնել Սիրիա, ես պատրաստ եմ կրկին դա անել: Կարծում եմ, որ իմ գործընկերներից շատերն էլ նույնը կաեն: