ԱՄՆ-ում երեխան սովամահ է եղել այն բանից հետո, երբ ծնողները հերոյինից մահացել են
Միացյալ Նահանգներում 5 ամսական աղջնակը սովամահ է եղել այն բանից հետո, երբ դրանից մի քանի օր առաջ ծնողները թմրամիջոցի չարաշահումից մահանում են։ Այս մասին գրում է «Pennlive» պորտալը։
Ենթադրվում է, որ փոքրիկի ծնողները հերոյին են օգտագործել։ Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Քերնվիլ քաղաքի տներից մեկում։ Ոստիկանությունը հայտնաբերել է 27-ամյա Ջեյսոն Չամբերսի և 19-ամյա Չելսի Կարդարոյի մարմինները։ Հաստատվել է, որ վերջիններս մահացել են 1 շաբաթ առաջ։ Փոքրիկի մարմինը գտել են օրորոցում։
Ոստիկանությունում հայտնել են ,որ տեղական իշխանություններն իմացել են ընտանիքի անդամների՝ թմրանյութերից կախվածության մասին և մի քանի անգամ նրանց տուն են այցելել երեխաների նկատմամբ վերահսկողության ծառայությունից։
Հարևանները ողջ ընթացքում մտածել են, թե ընտանիքը տանը չէ։