Ժաննա Ֆրիսկեի գերեզմանին բրոնզաձույլ արձան են տեղադրել. հեղինակը Լևոն Մանուկյանն է (տեսանյութ և լուսանկարներ)
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի գերեզմանաքարի մոտ հուշարձան են տեղադրել: 170 սմ երկարություն ունեցող հուշարձանի տեղադրումը տևել է 40 րոպե:
Բրոնզաձույլ արձանը պատրաստմանը հետևել է երգչուհու ընտանիքը: Հուշարձանի ստեղծման համար մի քանի ամսվա աշխատանք է պահանջվել: Աշխատանքները սկսվել էին դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Երգչուհու ընտանիքի անդամները մի քանի անգամ փոխել են վարպետներին և արդյունքում նրանց խորհուրդ են տվել դիմել Լևոն Մանուկյանին և Իվան Վոլկովին: