Ֆլորիդայի բնակչին ձերբակալել են «Facebook»-ում Թրամփին սպառնալու համար
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Քևին Քրոնին ձերբակալել են ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սպառնալից հրապարակում անելու համար: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Ինչպես գրում է «The Hill»-ը, 59-ամյա Քրոնը սոցկայքում գրել է. «Ուրախ եմ, որ Օբաման չի չեղարկել զենք կրելու թույլտվությունը, կա այնպիսի մեկը, ում համար կարելի է այն օգտագործել»: Եվ այս գրառմանը նա կցել է Թրամփի լուսանկարը:
Այժմ Քրոնին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, ինչպես նաև 250 000 դոլարի տուգանք նախագահի կյանքին սպառնալու համար: