ԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայտնել է, որ երկարաժամկետ հեռանկարում ամերիկյան քաղաքականության անվտանգության համար Չինաստանն ավելի մեծ սպառանալիք կներկայացնի, քան Ռուսաստանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ռուսաստանը ներկա պահին է սպառնալիք ներկայացնում միջազգային կարգի և կայունության համար: Չինաստանն ավելի հզոր երկիր է և ԱՄՆ-ի համար մրցակից է ավելի մեծ աստիճանի, քան Ռուսաստանը»,- հայտնել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցի ընթացքում:
Հայտնի է, որ Ռոդսը սկսել է աշխատել Բարաք Օբամայի թիմում 2007 թվականից որպես ելույթներ գրող: