Ջոլին վատ մայր է. Բրեդ Փիթ
Բրեդ Փիթը նոր հայտարարություն է արել Անջելինա Ջոլիի և իր ամուսնալուծության գործընթացի ընթացքում: Իր փաստաբանների միջոցով դերասանն իր նախկին կնոջը մեղադրել է ինքնակառավարման բացակայության և ոչ ադեկվատ գործողությունների մեջ դատական գործընթացում: Ջոլին բարձրաձայնում է դատական փաստաթղթերի մասին, որոնք վերաբերում են իրենց վեց երեխաների հոգեկան առողությանը, և որոնք պետք է գաղտնի մնան: Այս մասին գրում է «Elle»-ը:
«Անջելինան համառորեն խախտում է անգամ համընդհանրորեն ճանաչված վարքի կանոնները երեխաների խնամակալության դատական գործընթացում: Նա կարծես կանգ առնել չունի: Նա պատրաստ է երեխային հանձնել լրագրողական սենսացիաներին և երկրպագուներին: Օրինակ՝ Անջելինան չի թաքցնում այն հոգեբույժների անունները, որոնք աշխատում են մեր երեխաների հետ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փիթը բացահայտորեն քննադատել է իր նախկին կնոջ վարքը և մտադիր է հասնել երեխաների համար օրենքների գաղտնիությանը դատարանի միջոցով: