Ի՞նչ պլաններ ունի Էրդողանը՝ կապված Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Սիրիայում ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծման պլանները քննարկելու մասին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մենք պետք է Սիրիայում ստեղծենք մի գոտի, որն ազատ է ահաբեկիչներից, անվտանգ գոտի, ինչպես նաև առանց թռիչքների գոտի»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երդմնակալության արարողությունից հետո քննարկել այդ հարցը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան թույլ չի տա նոր պետության ի հայտ գալը Սիրիայի հյուսիսում: