Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր պետություն հիմնել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան դեմ է հանդես գալիս Հյուսիսային Սիրիայի տարածքում որևէ ինքնավարության: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր պետություն հիմնել»,- Ստամբուլում Արտաքին տնտեսական կապերի խորհդի նիստին ասել է Էրդողանը:
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց նպատակը սահմանամերձ շրջանները իսլամիստներից ազատագրելն է:
Չնայած դրան տեղացի դիտորդները նշում են, որ վերջիններիս գործողությունները նույնպես ուղղված են քրդական զինված աշխարհազորայինների դեմ, որոնք Թուրքիայում որպես ահաբեկիչներ են ճանաչված: Քրդական աշխարհազորայինը Սիրիայում Դամասկոսին չի ենթարկվում և հանդես է գալիս ինքնավար շրջան ստեղծելու համար: