Զինվորականներն ու «Google»-ը կցուցադրեն Սանտայի սուրբծննդյան ճանապարհորդությունը
Հյուսիսամերիկյան զինվորականներն ու «Google» կորպորացիան կրկին ցուցադրում են Սանտա-Կլաուսի սուրբծննդյան ճանապարհրորդությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ձմեռային հրաշագործի տեղաշարժը կարելի է դիտել Հյուսիսային Ամերիկյաի տիեզերաօդային պաշտպանության հրամանատարության թեմատիկ կայքում: Զինվորականների համաձայն՝ Սանտան արդեն ճանապարհ է ընկնում: Այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն վայրերը, որտեղ կլինի հրաշագործը, այլև նրա հանձնած նվերները:
Բացի դա, շատ շուտով կգործի «Google»-ի հատուկ ռադարը, իսկ մինչ այդ ինտերակտիվ կայքում կարելի է դիտել հրաշագործի՝ Հյուսիսային բևեռում գտնվող գյուղը, խաղալ և իմանալ տոնական սովորույթների մասին: