Դուք դեռ նախագահ չեք, պարո՛ն Թրամփ
Սպիտակ տան խոսնակ Բեն Ռոդսը հիշեցրեց ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփին, որ դեռ պաշտոնապես նրա երդման արարողությունը տեղի չի ունեցել, մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ԱՄՆ-ի նախագահ կշարունակի մնալ Բարաք Օբաման:
«Այժմ կա միայն մեկ նախագահ և մինչև հունվարի 20-ը մեր նախագահը Բարաք Օբաման է», - նշել է նա:
ԱՄՆ-ն ուրբաթ օրը ձեռնպահ էր մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը ընդունելուց, որով դատապարտվում էր Իսրայելի կարգավորման գործընթացը: Դոնալդ Թրամփը հորդորել էր չընդունել այդ որոշումը, նույնիսկ պահանջել էր արգելք դնել: