Նվազագույն աշխատավարձը հուլիսի մեկից կդառնա 45000 դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարությանը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», և «Պետական կենսաթոշակների մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Այն հավանության արժանացավ Կառավարության կողմից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ հունվարի մեկից նախատեսված է աշխատավարձերի համար նոր սանդղակ մշակել, որի համաձայն 50 միլիարդ դրամ կհատկացվի աշխատավարձերի բարձարցման համար: