ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշացրել են Հորդանան և Եգիտպոս ուղևորվելու վտանգի պասին
ԱՄՆ պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին զգուշացրել է Հորդանան, Եգիպտոս և Աֆրիկայի մի շարք երկրներ ուղևորվելու վտանգների մասին: Զգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքէջում դեկտեմբերի 23-ին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հորդանանում, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, աճել է «Իսլամական պետություն» խմբավորման ռմբակոծումների վտանգը: Պետդեպը հիշեցրել է զինյալների կողմից իրականացրած վերջին հարձակումների մասին և կոչ է արել հեռու մնալ Սիրիայի և Իրաքի հարևան երկրներ ուղևորվելուց:
Զգուշացվել է, որ Եգիպտոսի տարբեր շրջաններում նույնպես «ԻՊ»-ի հարձակումները հավանական են:
Դեկտեմբերի 18-ին զինյալները Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում հարձակում էին գործել ոստիկանների վրա, ինչից հետո պատասպարվել էին հինավուրց բերդում:
Բախման հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում Կանադայից մի զբոսաշրջիկ: