Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՌԴ դեսպանի սպանության գործով
Թուրքիայի նախագահը ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս տեղեկացրել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության ընթացքի մասին։ Այդ մասին գրում է RT.com-ը։
«Ընդգծվել է ռուսական և թուրքական իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սերտ համակարգումն այդ հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրանք քննարկել են նաև Սիրիայի հարցը։
Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպանը սպանվել է երկուշաբթի օրը՝ լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Նրան սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը սպանությունից առաջ մեջբերումներ է արել «Ալ Քաիդա» խմբավորման հիմնից, ապա արաբերենով բացականչել է «Ինձ այստեղից միայն մահը կտանի» և հայտարարել, որ նա հավատարմություն է հայտնել ջիհադին: Այնուհետև Ալթընթաշը բացականչել է «Ալլահու աքբար, Հալեպը մի՛ մոռացեք, Սիրիան մի՛ մոռացեք» և ևս մի քանի անգամ կրակել արդեն գետնին ընկած դեսպանին: