ԱՄՆ-ի սահմանապահները սկսել են ստուգել զբոսաշրջիկների սոցցանցերը
ԱՄՆ-ի սահմանապահները սկսել են հարցուփորձ անել արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին իրենց սոցիալական ցանցերի մասին: Այս մասին գրում է Engadget-ը:
Նշվում է, որ օտարերկրացիները, որոնք այցելում են ԱՄՆ վիզային ազատ ռեժիմի շրջանակներում, ստիպված կլինեն պատասխանել օնլայն տիրույթում իրենց ծավալած գոծունեության մասին հարցերին:
Ըստ թերթի տվյալների` ԱՄՆ-ն նման քայլի է գնացել, որպեսզի հայտնաբերի ահաբեկչական սպառնալիքները:
Այս նախաձեռնությունը արդեն խստորեն քննադատվել է այն պատճառով, որ խախտում է մարդկանց գաղտնիության վերաբերյալ օրենքը: